Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Կլոնավորումը կարող է բուժել շաքարախտը. ankakh.com

Կլոնավորումը կարող է բուժել շաքարախտը. ankakh.com

The Telegraph-ը հայտնում է, որ գիտնականները օգտագործել են մարդկային կլոնավորման տեխնիկաներ` ստեղծելու առողջ ցողունային բջիջներ դիաբետով հիվանդների օրգանիզմից: Գիտնականները հուսով են, որ այդ բջիջները կարտադրեն ինսուլին հիվանդի մարմնում դրանց փոխպատվաստումից հետո:


Մարդու կլոնավորումն օգտագործվել է, որպեսզի ստեղծվեն  ցողունային բջիջներ, որոնք կարող են բուժել շաքարախտով  հիվանդներին  ինսուլինի արտադրությունը խթանելու միջոցով:

 

Առաջին անգամ  գիտնականները հաջողությամբ 1-ին կարգի հիվանդների վնասված ԴՆԹ-ն փոխարինել են մանկական դոնորի առողջ գենետիկական նյութով:

 

Հույս կա, որ երբ այս բջիջները նորից հետ ներարկվեն շաքարախտով տառապող հիվանդի օրագնիզմ, դրանք կսկսեն ինքնուրույն արտադրել ինսուլին:

 

“Սրանով մեկ քայլ առաջ ենք գնում ինսուլին արտադրող սեփական բջիջների միջոցով շաքարախտով տառապող հիվանդների բուժման  ճանապարհին”,- նշել է Դիեթեր Էգլին` Նյու Յորքի Ցողունային Բջիջների հիմնադրամի բժիշկը, ով ղեկավարել է այդ հետազոտոթույունը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. alternativators.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ